Էրեբունի վարչական շրջանի աշխարհագրական տվյալներԴիրքըԷրեբունի վարչական շրջանը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում: Վարչական շրջանի տարածքն ընդգրկում է իր մեջ Սարի Թաղ թաղամասը, "Վարդավառ" զբոսայգին, հին Գաջի գործարանը, քաղաքային երկու գերեզմանոցները, Էրեբունու հուշարձանը, Վարդաշեն և Էրեբունի թաղամասերը, "Մսի կոմբինատ" արդյունաբերական շրջանը և "Երևան" կայարանի երկաթուղային տնտեսության տարածքները: Վարչական շրջանը սահմանակցում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքներին: Քաղաքի արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին: Վարչական շրջանի տարածքը հագեցած է վարչական, մշակութային, բուժական ("Էրեբունի" հիվանդանոցային համալիր), ուսումնական և հասարակական սպասարկման հիմնարկություններով: Վարչական շրջանի տարածքն ունի զարգացած տրանսպորտային համակարգ (վերգետնյա քաղաքային տրանսպորտ, մետրոպոլիտեն) և ինժեներական սպասարկման ցանց: Բնակչությունը120.6 հազ. մարդ Ընդհանուր տարածքը4880 հեկտար այդ թվում՝ օգտագործված է քաղաքաշինական նպատակներով – 2909 հեկտար |
Վարչական շրջանի մասին