ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ
Կարդացեք նաև՝Գույքահարկի վճարման ժամկետների մասինՀողի հարկի վճարման ժամկետների մասին Այլ բաժիններ՝ԸնդհանուրԻրավաբանական Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման Սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի Կրթության, մշակույթի և սպորտի Առևտրի, սպասարկումների և գովազդի Քաղաքաշինության և հողօգտագործման Եկամուտների հաշվառման և հավաքագրման Սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ՔԿԱԳ բաժին Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ ՆԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ
Սույն կանոնադրությունը սահմանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գործունեության կարգը, հիմնարար խնդիրները, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Բաժինն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի որոշումներով, կարգադրություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և սույն կանոնադրություններով:
Ֆինանսական բաժինը մասնակցումում է Երևան քաղաքի բյուջետավարման գործընթացին վարչական շրջանի ղեկավարի իրավասության սահմաններում, առաջարկություն է ներկայացնում բյուջեում փոփոխություններ կատարելու մասին, տալիս դրանց ֆինանսա-տնտեսական հիմնավորումները. Բաժինը. ա/ միջոցառումներ է իրականացնում բյուջեի միջոցների խնայողաբար ծախսման և դրա նպատակային օգտագործման ուղղությամբ. բ/ առաջարկություններ է ներկայացնում սահմանափակելու, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կասեցնելու տեղական բյուջեով պահվող կազմակերպությունների ֆինանսավորումը բյուջեից, եթե կան նրանց կողմից անօրինական ծախսումների փաստեր, ինչպես նաև` եթե չեն ներկայացվել նախկինում բաց թողնված միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություններ և այլ նյութեր. գ/ Երևանի բյուջեից վարչական շրջանին հատկացված միջոցներով ֆինանսավորվող կազմակերպություններից ստանում է ծախսերի նախահաշիվներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին բաժիններից ստանում է բյուջետային ֆինանսավորման հայտեր և տեղեկատվություն բյուջեի նախագիծը կազմելու, կատարելու և այլ հարցերի վերաբերյալ. դ/ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ Երևանի բյուջեից վարչական շրջանին հատկացված միջոցներով ֆինանսավորվող կազմակերպություններում պարբերաբար անցկացնում է ուսումնասիրություններ. ե/ վերահսկողություն է իրականացնում տեղական հարկերի, տուրքերի գանձման և նախադպրոցական հիմնարկների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վարձավճարների գանձման և գումարները ժամանակին բյուջե մուտքագրելու գործընթացի նկատմամբ. զ/ իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հաշվապահական գործառույթները. է/ կազմակերպում և իրականացնում է բյուջեի կատարման հաշվառում եկամուտների և ծախսերի գծով ըստ բնագավառների, կազմակերպում է Երևանի սեփականություն հանդիսացող` վարչական շրջանի տնօրինմանը հանձնված գույքի ամենամյան գույքագրման աշխատանքների իրականացումը. ը/Երևանի բյուջեից վարչական շրջանին հատկացված միջոցներով պահվող կազմակերպություններից ստանում է հաշվետվություններ, որոնք անհրաժեշտ են բյուջեի ծախսային մասի կատարումը հաշվառելու համար: Ֆինասական բաժինը օրենքով սահմանված կարգով վերահսկում է գույքահարկի և հողի հարկի հավաքագրման աշխատանքները:
3. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ Բաժինը ղեկավարում է բաժնի պետը: Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին: Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները: Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետը: Բաժնի պետը. ա/ կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները. բ/ լուծում է բաժնի խնդիրներն իր իրավասության սահմաններում. գ/ իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ. դ/ բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, հարցումներ և այլ գրություններ. ե/ ստորագրում է իր և բաժնի անունից կազմվող փաստաթղթերը. զ/ապահովում է բաժնի փոխհարաբերությունները աշխատակազմի այլ բաժինների հետ. է/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն` բաժնի աշխատանքային բնագավառին վերաբերող հարցերով. ը/ իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ: 4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ Բաժնի աշխատողները. ա/ իրականացնում են սույն կանոնադրությամբ նախատեսված` բաժնի գործառույթներից բխող աշխատանքներ. բ/ կատարում են բաժնի պետի հանձնարարականները և անմիջականորեն ենթակա ու հաշվետու են բաժնի պետին. գ/ սահմանված կարգով մասնակցում են բաժնի պետի կողմից կազմակերպված` քաղաքացիների ընդունելությանը. դ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, սեմինարներին, հանդես են գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն. ե/ պատասխանատվություն են կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
|
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ