Հողի հարկի վճարման ժամկետների մասին

«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը: Նույն օրենքի թիվ 13-րդ հոդվածով, կազմակերպությունների համար հողի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հողի հարկ վճարող կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը (ներառյալ): Հողի հարկի տարեկան հաշվարկները ներկայացնում են հարկվող օբյեկտ համարվող հողի, գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին:

Համաձայն նույն օրենքի թիվ 16-րդ հոդվածի, կազամակերպությունները, հողի հարկի հաշվարկված տարեկան գումարները եռամսյակային կտրվածքով վճարում են յոււրաանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարվում է 0,15% տույժ (եռամսյակային կտրվածքով):