Գույքահարկի վճարման ժամկետների մասին«Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով գույքահարկ վճարող են համարվում ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, որոնց ՀՀ տարածքում պատկանում է հարկվող օբեյկտ համարվող գույքը (շենքեր, շինություններ և փոխադրամիջոցներ): Նույն օրենքի 9-րդ հոդվածով, կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա եռամսյակը, իսկ գույքահարկի հաշվարկների ներկայացման ժամկետը` եռամսյակին հաջորդող ամսվա 1-25-ը ներառյալ, այսինքն`
Գույքահարկի հաշվարկները ներկայացնում են հարկվող օբյեկտի գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին: Սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում կազմակերպությունից գանձվում է տուգանք, հաշվարկի ներկայացման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար գույքահարկի գումարի 5%-ի չափով, բայց ոչ ավելի գույքահարկի ընդհանուր գումարից: Գույքահարկի եռամսյակի գումարը սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում, յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է 0,15% տույժ: |
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ