ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻՆԱյլ բաժիններ՝ԸնդհանուրՖինանսական Իրավաբանական Սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի Կրթության, մշակույթի և սպորտի Առևտրի, սպասարկումների և գովազդի Քաղաքաշինության և հողօգտագործման Եկամուտների հաշվառման և հավաքագրման Սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ՔԿԱԳ բաժին
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ ՆԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Սույն կանոնադրությունը սահմանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի գործունեության կարգը, հիմնարար խնդիրները, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Բաժինն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի որոշումներով, կարգադրություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և սույն կանոնադրություններով:
2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ Բաժինը. ա/ կազմակերպում է համայնքում կոմունալ տնտեսության, գյուղատնտեսության բնագավառի, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ տարվող աշխատանքները. բ/ սահմանված կարգով կազմակերպում է բնակարանային և սոցիալական նշանակության, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող այլ օբյեկտների ընթացիկ նորոգման աշխատանքները, կազմակերպում ընթացիկ նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը. գ/ սահմանված կարգով իրականացնում է անհատական բնակելի տների տեխնիկական վիճակի զննումներ. դ/ վարչական շրջանում կազմակերպում է աղբահանության գործը. ե/ կազմակերպում է ինքնակամ հողազավթման և շինարարության կանխումն ու կասեցումը և ձեռնարկում է համապատասխան գործողություններ դրանց հետևանքների վերացման ուղղությամբ. զ/ քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան կազմակերպում է կնքված պայմանագրերի համաձայն հողհատկացումը, հատկացված հողերի հետ վերցնելը, վարձակալությամբ տրամադրելը. է/ ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների, բազմաբնակարան շենքերի, այդ շենքերում բնակարանների, ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների շահագործումը, սպասարկումը, դրանց ընթացիկ նորոգումը, հաշվառումը և բաշխումը. ը/ կազմակերպում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների և համատիրությունների հիմնադիր ժողովները և աջակցում դրանց անցկացմանը, այդ մարմինների ձևավորմանը, համակարգում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների աշխատանքները. թ/ ապահովում է համայնքի մասնակցությունը շենքերի սպասարկմանը' իր սեփականությունը համարվող բնակարանների և ոչ բնակելի տարածքների քանակին համապատասխան. ժ/ կազմակերպում է այն շենքերի սպասարկումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման այլ մարմնի կողմից. ի/ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է վերահսկողություն բազմաբնկարան շենքերում պարտադիր նորմերի պահպանման ուղղությամբ. լ/ բազմաբնակարան շենքերում, համայնքի սեփականություն համարվող շենքերում և շինություններում և նրանց համար տրամադրված սպասարկման ընդհանուր տարածքներում շինարարության և քանդման աշխատանքների համար սահմանված կարգով տալիս է թույլտվության եզրակացություն. խ/ համակարգում է շենքերի և շինությունների բակային տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները. ծ/ կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակարաններն այդ բնակարանների նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց նվիրատվության պայմանագրով օտարելու նախապատրաստական աշխատանքները. կ/ կազմակերպում է բազմաբնակարան շենքերի բնակիչների հաշվառումը: Բաժինը վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի գործառույթներից բխող այլ լիազորություններ:
3. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ Բաժինը ղեկավարում է բաժնի պետը: Բաժնի պետն անմիջականորեն ենթակա ու հաշվետու է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին: Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները: Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի պետի տեղակալը: Բաժնի պետը. ա/ կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները. բ/ լուծում է բաժնի խնդիրներն իր իրավասության սահմաններում. գ/ իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ. դ/ բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, հարցումներ և այլ գրություններ. ե/ ստորագրում է իր և բաժնի անունից կազմվող փաստաթղթերը. զ/ ապահովում է բաժնի փոխհարաբերությունները աշխատակազմի այլ բաժինների հետ. է/կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն' բաժնի աշխատանքային բնագավառին վերաբերող հարցերով. ը/ իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ.
4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ Բաժնի աշխատողները. ա/ իրականացնում են սույն կանոնադրությամբ նախատեսված' բաժնի գործառույթներից բխող աշխատանքներ. բ/ կատարում են բաժնի պետի հանձնարարականները և անմիջականորեն ենթակա ու հաշվետու են բաժնի պետին. գ/ սահմանված կարգով մասնակցում են բաժնի պետի կողմից կազմակերպված' քաղաքացիների ընդունելությանը. դ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, սեմինարներին, հանդես են գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն. ե/ պատասխանատվություն են կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
|
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ