ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺԻՆ


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱԺՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կանոնադրությունը սահմանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գործունեության կարգը, հիմնարար խնդիրները, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

Բաժինն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի որոշումներով, կարգադրություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և սույն կանոնադրություններով:

2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժինը.

ա/ աջակցում է վարչական շրջանի տարածքի քաղաքաշինական գլխավոր հատակագծի մշակման, հողերի գոտիավորման և օգտագործման սխեման կազմելուն, տրամադրում մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ.

բ/ վարչական շրջանի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան առաջարկություններ է ներկայացնում առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման և կառուցապատման վերաբերյալ.

գ/ վարչական շրջանի տարածքում իր իրավասությունների սահմաններում իրականացնում է օրենքով վերապահված քաղաքաշինական գործառույթներ և ապահովում վերահսկողություն այդ գործառույթների նկատմամբ.

դ/ վարչական շրջանի գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան առաջարկություն է ներկայացնում կամ եզրակացություն է տալիս հողերի տրամադրման վերաբերյալ.

ե/ կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի հետ համատեղ ապահովում է բնության և շրջակա միջավայրի, վարչական շրջանի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և Երևան համայնքի արտաքին սահմանանիշերի պահպանությունը.

զ/ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ համատեղ աջակցում է վարչական շրջանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.

է/ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:

 

3. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ

Բաժինը ղեկավարում է բաժնի պետը:

Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին:

Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները:

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետը:

Բաժնի պետը.

ա/ կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները.

բ/ լուծում է բաժնի խնդիրներն իր իրավասության սահմաններում.

գ/ իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ.

դ/բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, հարցումներ և այլ գրություններ.

ե/ ստորագրում է իր և բաժնի անունից կազմվող փաստաթղթերը.

զ/ ապահովում է բաժնի փոխհարաբերությունները աշխատակազմի այլ բաժինների հետ.

է/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն' բաժնի աշխատանքային բնագավառին վերաբերող հարցերով.

ը/ իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ.

 

4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

Բաժնի աշխատողները.

ա/ իրականացնում են սույն կանոնադրությամբ նախատեսված' բաժնի գործառույթներից բխող աշխատանքներ.

բ/ կատարում են բաժնի պետի հանձնարարականները և անմիջականորեն ենթակա ու հաշվետու են բաժնի պետին.

գ/ սահմանված կարգով մասնակցում են բաժնի պետի կողմից կազմակերպված' քաղաքացիների ընդունելությանը.

դ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, սեմինարներին, հանդես են գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն.

ե/ պատասխանատվություն են կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: