ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲԱԺՆԻ


Կարդացեք նաև՝

Դպրոցներ

Մանկապարտեզներ

Մարզադպրոց

Գրադարաններ

ՄՊՍԿ


Այլ բաժիններ՝

Ընդհանուր

Ֆինանսական

Իրավաբանական

Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման

Սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի

Առևտրի, սպասարկումների և գովազդի

Քաղաքաշինության և հողօգտագործման

Եկամուտների հաշվառման և հավաքագրման




Սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ՔԿԱԳ բաժին

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲԱԺՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կանոնադրությունը սահմանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գործունեության կարգը, հիմնարար խնդիրները, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

Բաժինն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի որոշումներով, կարգադրություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և սույն կանոնադրություններով:

 

2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժնի հիմնական խնդիրն է ապահովել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում ՀՀ օրենսդրությամբ վարչական շրջանի ղեկավարին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացումը:

Բաժինը.

ա/ վարչական շրջանի ղեկավարի իրավասության շրջանակներում կազմակերպում է դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի օջախների, գրադարանների, սպորտային, կրթական և մշակութային այլ հաստատությունների գործունեությունը, աջակցում է նրանց ուսումնանյութական բազայի ստեղծման, ուսումնական սարքավորումների, տեխնիկական միջոցների, տնտեսական նյութերի ձեռքբերման, պահպանման և նորոգման հարցերում:

բ/կազմակերպում է կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ, խորհրդակցություններ և սեմինարներ.

գ/ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու նախապատրաստական աշխատանքները.

դ/ զբաղվում է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերով, հանրակրթությունից դուրս մնացածներին ընդգրկում է համապատասխան կրթական հաստատություններ.

ե/ միջոցներ է ձեռնարկում գրադարանային գործը բարելավելու ուղղությամբ, վերահսկում է գրադարանների գրքային ֆոնդի պահպանման աշխատանքները, օժանդակում է համալրմանը.

զ/ աշխատանքներ է տանում արձակուրդների ընթացքում դպրոցահասակ երեխաների հանգստի, ամառային ճամբարների ու ժամանցի կազմակերպման ուղղությամբ.

է/ աջակցում է վարչական շրջանում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործական գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.

ը/ մշակում և վարչական շրջանի ղեկավարին է ներկայացնում շրջանի մշակութային միջոցառումների ծրագրեր.

թ/ առաջարկություններ է ներկայացնում զարգացման տարեկան և քառամյա ծրագրերի վերաբերյալ.

ժ/ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ սահմանված կարգով համակարգի կազմակերպություններում իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում վարչական շրջանի ղեկավարին:

 

3. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ

Բաժինը ղեկավարում է բաժնի պետը:

Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին:

Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները:

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետը:

Բաժնի պետը.

ա/ կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները.

բ/ լուծում է բաժնի խնդիրներն իր իրավասության սահմաններում.

գ/ իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ.

դ/ բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, հարցումներ և այլ գրություններ.

ե/ ստորագրում է իր և բաժնի անունից կազմվող փաստաթղթերը.

զ/ ապահովում է բաժնի փոխհարաբերությունները աշխատակազմի այլ բաժինների հետ.

է/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն' բաժնի աշխատանքային բնագավառին վերաբերող հարցերով.

ը/ իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ.

 

4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

Բաժնի աշխատողները.

ա/ իրականացնում են սույն կանոնադրությամբ նախատեսված' բաժնի գործառույթներից բխող աշխատանքներ.

բ/ կատարում են բաժնի պետի հանձնարարականները և անմիջականորեն ենթակա ու հաշվետու են բաժնի պետին.

գ/ սահմանված կարգով մասնակցում են բաժնի պետի կողմից կազմակերպված' քաղաքացիների ընդունելությանը.

դ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, սեմինարներին, հանդես են գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն.

ե/պատասխանատվություն են կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: