ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԻՆ

Կարդացեք նաև՝

Դիմումների համար անհրաժեշտ փաստաթղթեր


Այլ բաժիններ՝

Ֆինանսական

Իրավաբանական

Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման

Սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի

Կրթության, մշակույթի և սպորտի

Առևտրի, սպասարկումների և գովազդի

Քաղաքաշինության և հողօգտագործման

Եկամուտների հաշվառման և հավաքագրման



Սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ՔԿԱԳ բաժին

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կանոնադրությունը սահմանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի գործունեության կարգը, հիմնարար խնդիրները, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

Բաժինն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի որոշումներով, կարգադրություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և սույն կանոնադրություններով:


2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժինն ապահովում է աշխատակազմի քարտուղարի համար օրենքով, աշխատակազմի կանոնադրությամբ և ավագանու կանոնակարգով նախատեսված լիազորությունների կատարումը, մասնավորապես'

ա/ կազմակերպում է աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.

բ/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման ընթացքը.

գ/ պատասխանատու է այլ կազմակերպություններ և բնակչությանը փաստաթղթերի առաքման համար.

դ/ վարչական շրջանի ղեկավարի կամ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի մյուս բաժիններում գործավարության վիճակի ուսումնասիրություններ.

ե/ վարչական շրջանի ղեկավարի իրավասության սահմաններում վարում է աշխատակիցների անձնական գործերը.

Վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:

 

3. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ

Բաժինը ղեկավարում է բաժնի պետը:

Բաժնի պետն անմիջականորեն ենթակա ու հաշվետու է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին:

Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները:

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետը:

Բաժնի պետը.

ա/ կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները.

բ/ լուծում է բաժնի խնդիրներն իր իրավասության սահմաններում.

գ/ իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ.

դ/բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, հարցումներ և այլ գրություններ.

ե/ ստորագրում է իր և բաժնի անունից կազմվող փաստաթղթերը.

զ/ ապահովում է բաժնի փոխհարաբերությունները աշխատակազմի այլ բաժինների հետ.

է/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն' բաժնի աշխատանքային բնագավառին վերաբերող հարցերով.

ը/ իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ.

 

4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

Բաժնի աշխատողները.

ա/ իրականացնում են սույն կանոնադրությամբ նախատեսված' բաժնի գործառույթներից բխող աշխատանքներ.

բ/ կատարում են բաժնի պետի հանձնարարականները և անմիջականորեն ենթակա ու հաշվետու են բաժնի պետին.

գ/սահմանված կարգով մասնակցում են բաժնի պետի կողմից կազմակերպված' քաղաքացիների ընդունելությանը.

դ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, սեմինարներին, հանդես են գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն.

ե/պատասխանատվություն են կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: