Անհրաժեշտ փաստաթղթեր

18/01

Փաստաթղթերի արխիվային պատճեններ տրամադրելու վերաբերյալ

  • Դիմողի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
  • Եթե տեղեկանքը վերաբերում է քաղաքից բացակայող անձի՝ նրա կողմից տրված լիազորագրի պատճենը:
  • Եթե տեղեկանքը վերաբերում է մահացած անձի՝ մահվան վկայականի պատճենը:
  • Եթե կա բացված կտակ՝ վերջինիս պատճենը:
  • Դիմումում նշել պահանջվող փաստաթղթի ընդունման /տրման/ օրը, ամիսը, տարին, համարը, հասցեն, ում անունով է տրված:

18/02

Բնակարանային օրդերի պատճենը տրամադրելու վերաբերյալ

  • Դիմողի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
  • Եթե օրդերում կա քաղաքից բացակայող անձի անուն` նրա կողմից տրված լիազորագրի պատճենը:
  • Եթե օրդերում կա մահացած մարդու անուն՝ մահվան վկայականի պատճենը:
  • Դիմումում նշել այն հասցեն, որի համար պետք է տրամադրվի օրդեր: Եթե նախկինում փողոցն այլ անվանում է ունեցել, նշել այդ անվանումը:
  • Եթե բնակարանը կոոպերատիվ է եղել՝ դիմումում նշել կոոպերատիվի անունը:
  • Դիմումում նշել, թե ում անունով է տրվել օրդերը:

18/03

Աշխատավարձի չափի կամ աշխատած տարիների մասին տեղեկանքի տրամադրում

  • Դիմողի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
  • Եթե տեղեկանքը տրվելու է մահացած մարդու համար՝ մահվան վկայականի պատճենը:
  • Եթե տեղեկանքը տրվելու է քաղաքից բացակայող անձի համար՝ նրա կողմից տրված լիազորագրի պատճենը:
  • Դիմումում նշել աշխատողի անուն, ազգանուն, հայրանունն ամբողջությամբ և տեղեկանքում նշման համար անհրաժեշտ ժամանակաշրջանը:

18/04

Սեփականաշնորհման մասնակիցների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

  • Դիմողի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
  • Քաղաքից բացակայող համասեփականատերերի կողմից տրված լիազորագրերի պատճենները:
  • Մահացած համասեփականատերերի մահվան վկայականի պատճենը:
  • Եթե առկա է բացված կտակ՝ դրա պատճենը:
  • Սեփականաշնորհման որոշման օրինակը, կամ դիմումում նշել որոշման տրման օրը, ամիսը, տարեթիվը, որոշման համարը, ում անունով է տրված: