ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺԻՆ


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն կանոնադրությունը սահմանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գործունեության կարգը, հիմնարար խնդիրները, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

Բաժինն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի որոշումներով, կարգադրություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և սույն կանոնադրություններով:

2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժինը.

ա/ իրականացնում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի, այդ թվում հողի, հաշվառման, համապատասխան փաստաթղթերի ստեղծման և պահպանման /փաստաթղթային և էլեկտրոնային տեսքով/, ինչպես նաև գույքահարկի հաշվարկման աշխատանքները.

բ/ իրականացնում է վարչական շրջանի տարածքում գրանցված շարժական գույքի /ավտոմեքենաներ/ հաշվառման, գույքահարկի հաշվարկման աշխատանքները.

գ/ կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի գումարների նախնական հաշվարկման և հաշվառման, դրա հիման վրա համայնքի բյուջեի հարկային եկամուտների նախնական հաշվարկման աշխատանքները.

դ/ իրականացնում է վարչական շրջանի տարածքում գույքահարկի հավաքագրման աշխատանքները, ապահովում է հավաքագրված գումարների մուտքագրումը Երևանի բյուջե.

ե/ պատասխանատու է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վարչական շրջանի տարածքում վարձակալած հողամասերի վարձավճարների գանձման և այդ գումարները Երևանի բյուջե մուտքագրելու համար.

զ/ ստեղծում և փաստաթղթային ու էլեկտրոնային տեսքով պահպանում է վարչական շրջանի տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ Երևանի քաղաքապետի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կնքած հողի վարձակաության պայմանագրերը, պայմանագրային փաստաթղթերի փաթեթները.

է/ նյութեր է տրամադրում աշխատակազմի իրավաբանական բաժնին' հողի վարձակալության պայմանագրային պարտականություններից խուսափող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ դատական հայցեր ներկայացնելու նպատակով:

Բաժինը վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:

 

3. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ

Բաժինը ղեկավարում է բաժնի պետը:

Բաժնի պետն անմիջականորեն ենթակա ու հաշվետու է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին:

Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները:

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի պետի տեղակալը:

Բաժնի պետը.

ա/ կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները.

բ/ լուծում է բաժնի խնդիրներն իր իրավասության սահմաններում.

գ/ իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ.

դ/ բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, հարցումներ և այլ գրություններ.

ե/ ստորագրում է իր և բաժնի անունից կազմվող փաստաթղթերը.

զ/ ապահովում է բաժնի փոխհարաբերությունները աշխատակազմի այլ բաժինների հետ.

է/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն' բաժնի աշխատանքային բնագավառին վերաբերող հարցերով.

ը/ իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ.

 

4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

Բաժնի աշխատողները.

ա/ իրականացնում են սույն կանոնադրությամբ նախատեսված' բաժնի գործառույթներից բխող աշխատանքներ.

բ/ կատարում են բաժնի պետի հանձնարարականները և անմիջականորեն ենթակա ու հաշվետու են բաժնի պետին.

գ/ սահմանված կարգով մասնակցում են բաժնի պետի կողմից կազմակերպված' քաղաքացիների ընդունելությանը.

դ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, սեմինարներին, հանդես են գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն.

ե/ պատասխանատվություն են կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: