ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺԻՆԱյլ բաժիններ՝Ընդհանուր
Ֆինանսական Իրավաբանական Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման Կրթության մշակույթի և սպորտի Առևտրի, սպասարկումների և գովազդի Քաղաքաշինության և հողօգտագործման Սոցիալական ծառայությունների Էրեբունու տարածքային բաժին Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺԻՆ1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Սույն կանոնադրությունը սահմանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գործունեության կարգը, հիմնարար խնդիրները, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Բաժինն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի որոշումներով, կարգադրություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և սույն կանոնադրություններով: 2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ Բաժնի նպատակն է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների և հանձնարարությունների կատարումը վարչական շրջանի բնակչության սոցիալական ապահովության և առողջապահության բնագավառներում, վարչական շրջանի զարգացման ծրագրեր կազմելու հարցում: Բաժնի գործառույթները բխում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարչական շրջանի ղեկավարին տրված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը. Բաժինը. ա/ իրականացնում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, մարդասիրական օգնության բաշխումը. բ/ աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը. գ/ վարչական շրջանի տարածքում համագործակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի հետ. դ/ վարչական շրջանի տարածքում համակարգում է Երևանի ենթակայության առողջապահական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը. ե/ կազմում է վարչական շրջանի զարգացման ծրագրերը. զ/ ապահովում է հաշմանդամների, կերակրողին կորցրած և սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների կատարումը. է/ ապահովում է համագործակցություն համապատասխան ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ` ներգրավելով նրանց վարչական շրջանում առկա տարբեր ոլորտներին առնչվող խնդիրների լուծմանը. ը/ համագործակցում է վարչական շրջանում իրականացվող բարեգործական ծրագրեր իրականացնողների հետ: Բաժինն իրավասու է աշխատակազմի մյուս բաժիններից, վարչական շրջանի տարածքում գործող Երևանի ենթակայության հիմնարկներից, առևտրային և ոչ առևտրային կազմակերպույթուններից, պաշտոնատար անձանցից ստանալ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ:
Բաժինը ղեկավարում է բաժնի պետը: Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին: Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները: Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետը: Բաժնի պետը. ա/ կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները. բ/ լուծում է բաժնի խնդիրներն իր իրավասության սահմաններում. գ/իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ. դ/բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, հարցումներ և այլ գրություններ. ե/ ստորագրում է իր և բաժնի անունից կազմվող փաստաթղթերը. զ/ ապահովում է բաժնի փոխհարաբերությունները աշխատակազմի այլ բաժինների հետ. է/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն` բաժնի աշխատանքային բնագավառին վերաբերող հարցերով. ը/ իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ.
Բաժնի աշխատողները. ա/ իրականացնում են սույն կանոնադրությամբ նախատեսված` բաժնի գործառույթներից բխող աշխատանքներ. բ/ կատարում են բաժնի պետի հանձնարարականները և անմիջականորեն ենթակա ու հաշվետու են բաժնի պետին. գ/ սահմանված կարգով մասնակցում են բաժնի պետի կողմից կազմակերպված` քաղաքացիների ընդունելությանը. դ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության համայնքների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, սեմինարներին, հանդես են գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն. ե/պատասխանատվություն են կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: |
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ