Պարտադիր նորմեր

Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման

Հավելված N1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2007 թվականի
04.10.2007 N 1161 որոշման


  • Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության՝ շենքը կրող կառուցվածքների, շենքի միջհարկային ծածկերի (առաստաղների, հատակների), նկուղների, ձեղնահարկի, տեխնիկական հարկերի, տանիքի, ինչպես նաեւ մեկից ավելի շինություններ սպասարկող եւ բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների, վերելակնեի, վերելակային եւ այլ հորերի, մեխանիկական, էլեկտրական եւ այլ սարքավորումների ու տարածքների պահպանման ներկայացվող քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային եւ կոմունալ սպասարկման պահանջների ապահովմանն ուղղված պարտադիր նորմերը ներառում են այնպիսի նվազագույն ծավալի պարտադիր իրականացման ենթակա կազմակերպական եւ տեխնիկական համալիր միջոցառումներ ու աշխատանքներ, որոնց ժամանակին չիրականացումը ճարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:

  • Պարտադիր իրականացման են ենթակա հետեւյալ միջոցառումները եւ աշխատանքները՝

    • ա) կոշտ կենցաղային թափոնների հեռացում՝ առնվազն երեք օրը մեկ անգամ, իսկ +5°C եւ ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում՝ ամեն օր.

    • բ) ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում՝ առնվազն խցերի դիզինսեցիայի (պայքար միջատների դեմ) եւ դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում՝ առնվազն երեք ամիսը մեկ անգամ.

    • գ) ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում՝ առնվազն երկու օրը մեկ անգամ.

    • դ) ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում՝ առնվազն տարին մեկ անգամ.

    • ե) վերանորոգման աշխատանքների եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ուղղված սույն որոշման N2 հավելվծում շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ապահովմանը:
      Վերանորոգման աշխատանքների եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման ժամկետների որոշվում են շենքի կառավարման մարմնի կողմից՝ առնվազն տարին երկու անգամ (գարնանը եւ աշնանը) կատարվող տեսողական զննման, անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտական կազմակերպության կողմից տրված եզրակացության հիման վրա, բայց ավելի քան սույն որոշման N2 հավելվածում բերված ժամկետներում:
      Վթարային բնույթի այն վնասվածքներն ու անսարքությունները, որոնք կարող են ուղղակի վտանգ ներկայացնել, անհապաղ պետք է վերացվեն: Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատվի տվյալ բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից:
      Տեսողական զննման արդյունքները գրառվում են հատուկ մատյանում՝ համաձայն սույն որոշման N3 հավելվածով սահմանված ձեւի:

    • Բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ:
      Ավելի քան 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:
      Նոր կառուցվող, ինչպես նաեւ մինչեւ 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացվում է դրանց 10 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում: