Պետական նպաստների մասին

Ընդհանուր դրույթներ




1. Պետական նպաստ ստանալու իրավունքը

Պետական նպաստ ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության համապատասխան կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացիները սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Վերադառնալ ցանկին



2. Պետական նպաստների տեսակները

Պետական նպաստների տեսակներն են`

  • ընտանեկան նպաստ
  • երեխայի խնամքի նպաստ
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստ

Վերադառնալ ցանկին



3. Պետական նպաստների մերժման հիմքերը

Պետական նպաստը մերժվում է

  • պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու դեպքում
  • պետական նպաստի տվյալ տեսակի համար սույն օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում:

Վերադառնալ ցանկին



4. Ընտանեկան նպաստ ստանալու համար դիմելը

 

  • Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկն ընտանիքի մյուս չափահաս անդամներից մեկի համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային բաժին:
  • Դիմողը ներկայացնում է ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկություններ, ինչպես նաև` ընտանիքի տվյալները փոխվելու դեպքում, այդ մասին դիմողը տեղյակ է պահում տարածքային բաժին 30 օր ժամկետում, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր:

Վերադառնալ ցանկին



5. Միանվագ դրամական օգնությունը

Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներին տրամադրվում է

  • միանվագ դրամական օգնություն`
    • ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում

      Երեխայի ծննդյան միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկը ունեցել է երեխա եւ ունի ընտանեկան նպաստի իրավունք:
    • ընտանիքում երեխայի առաջին դասարան հաճախելու դեպքում

      Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

      Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա երրորդ եռամսյակի ընթացում: Չափը` 25.000 դրամ:
    • ընտանիքի անդամի մահվան դեպքում

      Հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի մահացած անդամը կենսաթոշակառու կամ աշխատող չէ:
    • Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում: Չափը` 50.000 դրամ:
  • հրատապ օգնություն

    Հրատապ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքը, անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտվելու դեպքում` աջակության խորհրդի առաջարկությամբ: Չափը` 10.000 դրամ:

Վերադառնալ ցանկին



6. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը, կամ երեխայի որդեգրողը կամ խնամակալը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում
  • տեղեկանք բնակության վայրից
  • ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը
  • երեխայի և ծնողի սոցիալական քարտի պատճենը:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո` տաներկու ամսվա ընթացքում:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50.000 դրամ:

Վերադառնալ ցանկին



7. Ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև յուրաքանչյուր երեխային տրվող միանվագ նպաստ

Ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նպաստի համար ներկայացնել նաև` տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքի տակ գտնվող միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, անձը հաստատող փաստաթղթերը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների համար` տեղեկանք համապատասխան զինվորական կոմիսարիատից զինվորական ծատայության մեջ գտնվելու կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորելու մասին) և դրանց պատճենները:

Ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև յուրաքանչյուր երեխային տրվող միանվագ նպաստի չափը` 430.000 դրամ:

Վերադառնալ ցանկին



8. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը, ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ընթացքում, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում
  • տեղեկանք բնակության վայրից
  • ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը
  • տեղեկանք աշխատավայրից իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսից:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18.000 դրամ:

Վերադառնալ ցանկին