Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգ
Ընդհանուր դրույթներ
- Սույն կարգով սահմանվում են պրոթեզաօրթոպտիկ պարագաների, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցների (այսուհետ՝ պարագաներ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Հաշմանդամներին, ինչպես նաեւ սույն կարգի 4-րդ եւ 12-րդ կետերում նշված այլ անձանց՝ պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
- Պարագաները տրամադրվում են բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների (այսուհետ՝ տարածքային մարմին) կողմից տրված ուղեգրի հիման վրա:
- Հաշմանդամներին պարագաներն առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, իսկ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող (այսուհետ՝ սոցիալապես անապահով) անձանց, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին եւ նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, մինչեւ 18 տարեկան երեխաներին պարագաները տրամադրվում են անձի բնակության վայրի սպասարկող բժշկական կազմակերպության կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա:
Պրոթեզների եւ Օրթեզների տրամադրումը
Ելնելով ֆիզիոլոգիական առանձնահատկություններից՝ երեխաների օրթեզավրումը կատարվում է տարեկան երկու անգամ:
-
Հաշմանդամներին սույն կարգով սահմանված ժամկետներից շուտ պրոթեզավորման եւ օրթեզավորման անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գորածակալությունը:
-
Առաջին անգամ պրոթեզավորման համար դիմած՝ ստորին վերջույթի անդամահատում ունեցող հաշմանդամի համար, մինչեւ հիմնական պրոթեզի պատրաստումը, պատրաստվում եւ նրան տրամադրվում է բուժամարզական պրոթեզ:
-
Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին չորս տարվա ընթացքում տրամադրվում են մեկ կոսմետիկ պրոթեզ եւ մեկ շարժողական պրոթեզ (ձգողական կամ բիոպրոթեզ):
Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցների տրամադրման ձեւակերպումը
-
Սույն կարգի 4-րդ եւ 12-րդ կետերում նշված անձինք պարագաներ ստանալու համար դիմում են տարածքային մարմին՝ ներկայացնելով դիմում, անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար նրանց ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ եւ երեխայի ծննդյան վկայական), նշված անձանց համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ վերականգնողական անհատական ծրագիր, լսողական սարք ստանալու համար՝ նաեւ սուրդոլոգի եզրակացություն, իսկ աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար՝ նաեւ համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացութունների:
-
Տարածքային մարմինը քաղաքացու դիմումը գրանցում է մատյանում, քաղաքացու՝ սոցիալապես անապահով լինելու դեպքում դրա մասին նշում է մատյանում եւ դիմումի ու դիմումին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա քաղաքացուն ուղեգրում համապատասխան կազմակերպություն՝ նշելով ուղեգրի տրամադրման հիմքերը:
-
Պարագաները ստացող՝ սույն կարգի 4-րդ եւ 12-րդ կետերում նշված անձանց համար կազմակերպությունում լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, բնակության վայրը ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պարագաների անվանումները, արժեքը, տրամադրման ժամկետը, անվճար տրամադրման իրավական հիմքը: Կազմակերպությունն իրականցված միջոցառումների մասին հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարում է համապատասխան նշում, որը վավերացվում է կազմակերպության կնիքով:
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Անվանումներ
|
Օգտագործման ժամկետը
|
| Պրոթեզներ |
|
| Ստորին վերջույթների պրոթեզներ |
երեք տարի |
| Վերին վերջույթների պրոթեզներ |
չորս տարի |
| Սրունքի Օրոպրոթեզ |
երեք տարի |
| Օրթեզներ |
վեց ամիս - մեկ տարի |
| Ապարատներ |
երկու տարի |
| Սեղմիրաններ |
երկու տարի |
| Աղեկապեր |
մեկ տարի |
| Կոշիկներ |
|
| Պրոթեզի, Օրթեզի (տարեկան՝ երկու զույգ) |
վեց ամիս |
| Օրթոպեդիկ (տարեկան՝ երկու զույգ) |
վեց ամիս |
| Վերականգման տեխնիկական միջոցներ |
|
| Ձեռնափայտեր՝ մեկ լրացուցիչ ռետինով |
երկու տարի |
| Հենակներ՝ մեկ լրացուցիչ ռետինով |
երկու տարի |
| Սուպինատորներ |
մեկ տարի |
| Կրծքագեղձի պրոթեզ եւ կրծկալ-ամրակ |
մեկ տարի |
| Լսողական սարքեր |
երեք տարի |
| Հաշմանդամի սայլակ |
երեք տարի |
| Փոքր տրամաչափի սայլակ |
երկու տարի |
| Քայլակներ |
երեք տարի |
| Աչքի պրոթեզ |
երեխաների համար՝ մեկ տարի, մեծահասակների համար՝ երկու տարի |
| Ձայնաստեղծ սարքեր |
Հինգ տարի |
|