ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումների մասինՆախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումՀամաձայն "Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի` ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2005 թվականի հուլիսի 1-ից սկսած մինչև նպաստառու ընտանիքների ցուցակների ճշտման օրը` 2006 թվականի ապրիլի 1-ն անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված այն ավանդատուները, որոնք նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ: Եթե ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի կազմում ընդգրկված անձի` ավանդատու հանդիսացող ամուսինը մահացել է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց կենդանի ամուսնու համար փոխհատուցում ստանալու իրավունքը ճանաչվում է որպես ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: Առաջնահերթությունը տրվում է ստորև բերված սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներին.
|
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ