ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ԲԱԺԻՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ԲԱԺՆԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Սույն կանոնադրությունը սահմանում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գործունեության կարգը, հիմնարար խնդիրները, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:
Բաժինն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, Երևանի ավագանու, Երևանի քաղաքապետի, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի որոշումներով, կարգադրություններով, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և սույն կանոնադրություններով:


2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


Վարչական շրջանի ղեկավարի լիազորություններն առևտրի, սպասարկումների և գովազդի բնագավառում իրականացնելու համար բաժինը պատրաստում և վարչական շրջանի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում համապատասխան թույլտվություններ առևտրի և ծառայությունների հետևյալ բնագավառներում`
ա/ ՀՀ կառավարության սահմանած թույլտվության տրման կարգի համաձայն վարչական շրջանի տարածքում` ոգելից խմիչքների և /կամ/ ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և /կամ/ ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն.
բ/ վարչական շրջանի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին/ սաունաներին/` տալիս է ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվություն.
գ/ վարչական շրջանի տարածքում ՙԹանկարժեք մետաղների մասին ՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առևտրի թույլտվություն.
դ/ վարչական շրջանի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն.
ե/ վարչական շրջանի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն:
Վարչական շրջանի ղեկավարին տրված լիազորությունների համաձայն` հսկողություն է իրականացնում ՙԱռևտրի և ծառայությունների մասին ՚ ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ
Վերահսկում է առևտրի համաքաղաքային կանոնների պահպանումը առևտրի օբյեկտների, առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից:
Բաժնի գործառույթների ոլորտում են վարչական շրջանի տարածքում կրպակների և առևտրի այլ օբյեկտների ապօրինի տեղադրման և շահագործման կանխումը:
Բաժինը վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:

3. ԲԱԺՆԻ ՊԵՏԸ

Բաժինը ղեկավարում է բաժնի պետը:
Բաժնի պետն անմիջականորեն ենթակա ու հաշվետու է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին
և աշխատակազմի քարտուղարին:
Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են բաժնի աշխատողները:
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետը:
Բաժնի պետը.
ա/ կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի աշխատանքները.
բ/ լուծում է բաժնի խնդիրներն իր իրավասության սահմաններում.
գ/իրեն անմիջականորեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ.
դ/ բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր, հարցումներ և այլ գրություններ.
ե/ ստորագրում է իր և բաժնի անունից կազմվող փաստաթղթերը.
զ/ ապահովում է բաժնի փոխհարաբերությունները աշխատակազմի այլ բաժինների հետ.
է/ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն` բաժնի աշխատանքային բնագավառին վերաբերող հարցերով.
ը/իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

4. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

Բաժնի աշխատողները.
ա/ իրականացնում են սույն կանոնադրությամբ նախատեսված` բաժնի գործառույթներից բխող
աշխատանքներ.
բ/կատարում են բաժնի պետի հանձնարարականները և անմիջականորեն ենթակա ու հաշվետու
են բաժնի պետին.
գ/ սահմանված կարգով մասնակցում են բաժնի պետի կողմից կազմակերպված` քաղաքացիների
ընդունելությանը.
դ/ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում են Հայաստանի Հանրապետության
համայնքների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին,
սեմինարներին, հանդես են գալիս առաջարկություններով, զեկույցներով և այլն.
ե/ պատասխանատվություն են կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները
չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: