Պատմական ակնարկ

Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Մոլոտովյան շրջանային սովետը կազմակերպվել է 1939թ. հուլիսի 20-ին:

ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1957թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով Մոլոտովյան շրջանային սովետը վերանվանվում է Լենինյան շրջանային սովետի, իսկ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1961թ. նոյեմբերի 13-ի հրամանագրով Լենինյան շրջսովետը վերանվանվում է աշխատավորների դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային սովետի:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 08.08.1991թ. հրամանագրով Օրջոնիկիձեի շրջանային սովետը վերանվանվում է ժողովրդական դեպուտատների Էրեբունու շրջանային խորհուրդ:

ՀՀ վարչապետի 23.02.1996թ. որոշումով շրջխորհրդի գործկոմները լուծարվել են և 04.03.1996թ. որոշումով ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի Էրեբունու (տարածքային) բաժինը, 1997թ.-ից՝ Էրեբունու թաղապետարանը (թաղային համայնք) մինչ այսօր:

Շրջանի կազմակերպման օրվանից շրջանային կոմիտեն ղեկավարել են նախագահներ՝

  • Սաղաթելյան Գևորգ - 21.07.1939թ. - 05.01.1940 թ.
  • Ահարոնյան Գուրգեն - 01.01.1940թ. - 27.06.1941թ.
  • Հովհաննիսյան Նիկողայոս Նիկողայոսի - 1941թ. - 1947թ.
  • Գրիգիրյան Մովսես - ժամանակավոր պաշտոնատար - 05.07.1947թ. - 30.12.47թ.
  • Ղարագյոզյան Գուրգեն Ավագի - 1947թ. - 1952թ.
  • Վիրաբյան Խաչիկ Մամիկոնի - 1952թ. - 1957թ.
  • Շահինյան Քալանթար Ասատուրի - 1957թ. - 1965թ.
  • Դավթյան Սնայպեր Բագրատի - 1965թ. - 1968թ.
  • Ավագյան Էդուարդ Փաշոյի - 1968թ. - 1970թ.
  • Ջուլհակյան Վլադիմիր Մուկուչի - 1970թ. - 1976թ.
  • Գևորգյան Պոգետ Գևորգի - 1076թ. - 1977թ.
  • Զաքարյան Մանուկ Փանոսի - 1977թ. - 1983թ.
  • Ալանյան Արտաշես Աշոտի - 1983թ. - 1990թ.
  • Բագոյան Ռաֆայել Անդրանիկի - 1991թ. - 1993թ.
  • Մինասյան Մկրտիչ Հակոբի - 1993թ.- 1996թ.

Թաղային համայնքի ղեկավարներ՝

  • Խրիմյան Արարատ Վարդանի - 1996թ. - 1999թ.
  • Սեդրակյան Մհեր Դավթի - 1999թ. - 2008թ.
  • Հարությունյան Արմեն Մանվելի - 2008թ. - 31.05.2009թ. 2009թ.հունիսից` Էրեբունի վարչական շրջանի ղեկավար