Հարգելի բարեկամներ,

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանն այսուհետև ունի իր ինտերնետային կայքէջը: Սա նոր հնարավորություն է վարչական շրջանի կյանքն աշխուժացնելու, առկա խնդիրների լուծման գործընթացն արագացնելու, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Կարծում եմ, սա իրադարձություն է, որի համար կարելի է շնորհավորել բոլոր էրեբունցիներին:

Կոչ եմ անում բոլորիդ օգտվել ընձեռված հնարավորությունից և ակտիվորեն համագործակցել մեզ հետ:

Էրեբունի Վարչական շրջանի Ղեկավար
Արմեն Հարությունյան

Բանակի տոնը հ.71 մանկապարտեզում

711-12012թ. հունվարի 27-ին Երևանի հ.71 մանկապարտեզում տոնական տրամադրություն էր: Դեռ բակից զգացվում էր տոնական շունչը. ամենուրեք փուչիկներ, եռագույն դրոշներ... Դահլիճը զարդարված էր տոնական շնչով, որովհետև նշվում էր Հայոց բանակի օրը: Երեխաների երգը, պարը, հայրենիքին նվիրված բոցաշունչ խոսքերը հուզեցին և ջերմացրին հյուրերի սրտերը: Միջոցառումը երեխաների մեջ արմատավորեց հայրենասիրության, հպարտության և երախտագիտության զգացում դեպի հայրենիքը, հայոց բանակը, զինվորը:

714-4712-271-.-3gif
 
Համերգ Ազատամարտիկների այգում

806-1Հունվարի 28-ին Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում կայացավ տոնական միջոցառում' նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանին: Միջոցառմանը մասնակցում էին հ.3 Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի "Հայաստան" պարային համույթը, "Մուշ" երգի խումբը, ասմունքի խմբի սաները և հ. 194 հիմնական դպրոցի "Էրեբունի" պարային խումբը: 816-2

Գեղեցիկ տոնական միջոցառումը կազմակերպված էր շրջանի բնակիչների համար, որոնք հաճույքով մասնակցեցին տոնական համերգին:

 
Բանակի տոնը մանկապարտեզներում

551_n2012թ. հունվարի 27-ին Էրեբունի վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ ՀՀ Զինված ուժերի կազմավորման հոբելյանական 20-րդ տարեդարձի առթիվ:

Խիստ կարևորելով դեռևս վաղ տարիքից մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը` վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան մասնագետները ապահովել էին Արցախյան պատերազմի ազատամարտիկների մասնակցությունը միջոցառումներին:

Ազատամարտիկները իրենց հերթին պատվոգրեր հանձնեցին Երևանի հ.հ. 64, 70, 71, 72, 73 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին` ՀՀ բանակի 20-րդ տարեդարձի առթիվ:

2921-12960-32965-472

 

51-1

0887-1
0816.-2gif
3-3gif
0865-357-3gif
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Բաժանորդագրվեք նորություններին