Հարգելի բարեկամներ,

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանն այսուհետև ունի իր ինտերնետային կայքէջը: Սա նոր հնարավորություն է վարչական շրջանի կյանքն աշխուժացնելու, առկա խնդիրների լուծման գործընթացն արագացնելու, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Կարծում եմ, սա իրադարձություն է, որի համար կարելի է շնորհավորել բոլոր էրեբունցիներին:

Կոչ եմ անում բոլորիդ օգտվել ընձեռված հնարավորությունից և ակտիվորեն համագործակցել մեզ հետ:

Էրեբունի Վարչական շրջանի Ղեկավար
Արմեն Հարությունյան

Շնորհավորանք

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը սրտանց շնորհավորում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանին` "Սրտաբանություն" գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Իր և Էրեբունի վարչական շրջանի բնակչության անունից խորին շնորհակալություն է հայտնում ակադեմիկոսին` սրտաբանության ասպարեզում մեծ ավանդի և ազգային բժշկագիտության զարգացման համար:


 
Բաժանորդագրվեք նորություններին