Հարգելի բարեկամներ,

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանն այսուհետև ունի իր ինտերնետային կայքէջը: Սա նոր հնարավորություն է վարչական շրջանի կյանքն աշխուժացնելու, առկա խնդիրների լուծման գործընթացն արագացնելու, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Կարծում եմ, սա իրադարձություն է, որի համար կարելի է շնորհավորել բոլոր էրեբունցիներին:

Կոչ եմ անում բոլորիդ օգտվել ընձեռված հնարավորությունից և ակտիվորեն համագործակցել մեզ հետ:

Էրեբունի Վարչական շրջանի Ղեկավար
Արմեն Հարությունյան

Արին-Բերդի փողոցում ջրատարի վրա տեղադրվում է փական

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ և անմիջական հսկողությամբ աշխատակազմի կոմունալ բաժնի մասնագետները "Երևան ջուր" ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ 2012թ. հունվարի 24-ից Խարբերդի պոմպակայան-Արին-Բերդի օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/ 600մմ տրամագծով ջրատարի վրա փականի տեղադրման աշխատանքներ են իրականացնում: Բանն այն է, որ տարածքում, անձրևների և ձնհալի պատճառով, պարբերաբար առաջանում են լճակներ, որոնք հանգեցնում են ջրատարի վթարների և սպառողների ջրամատակարարման դադարեցման: Ուստի, փականի տեղադրման շնորհիվ անհրաժեշտության դեպքում կդադարեցվի ջրատարի վթարված 130-150 մետրանոց հատվածի շահագործումը: Հարևանությամբ տեղադրվում է ևս երկու' 65մմ և 40 մմ տրամագծով փականներ, որոնցով այդ ընթացքում կշարունակվի հարակից տարածքների ջրամատակարարումը:

 
Բաժանորդագրվեք նորություններին