Հարգելի բարեկամներ,

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանն այսուհետև ունի իր ինտերնետային կայքէջը: Սա նոր հնարավորություն է վարչական շրջանի կյանքն աշխուժացնելու, առկա խնդիրների լուծման գործընթացն արագացնելու, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Կարծում եմ, սա իրադարձություն է, որի համար կարելի է շնորհավորել բոլոր էրեբունցիներին:

Կոչ եմ անում բոլորիդ օգտվել ընձեռված հնարավորությունից և ակտիվորեն համագործակցել մեզ հետ:

Էրեբունի Վարչական շրջանի Ղեկավար
Արմեն Հարությունյան

Աշխատանքային խորհրդակցություն

Armen_HarutyunyanՀունվարի 24-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն անդրադարձավ վարչական շրջանի գործունեությանն առնչվող բոլոր հիմնախնդիրներին և նախորդ շաբաթվա կատարված հանձնարարականներին:

Արմեն Հարությունյանը ներկայացրեց իր դիտողություններն աշխատանքների կազմակերպման վերաբերյալ և  համապատասխան հանձնարարականներ տվեց:

Մասնավորապես, հանձնարարվեց ակտիվացնել աշխատանքները սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, սեղմ ժամկետներում գույքային հարկերի հաշվառման համակարգում ավելացնել անհրաժեշտ տվյալները, կազմակերպել ստուգումներ վարչական շրջանի հանրակրթական դպրոցների ճաշարաններում` ժամկետանց մթերքների հայտնաբերման ուղղությամբ, ինչպես նաև շարունակել անօթևանների հայտնաբերման և հավաքագրման աշխատանքները:


 
Բաժանորդագրվեք նորություններին