Հարգելի բարեկամներ,

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանն այսուհետև ունի իր ինտերնետային կայքէջը: Սա նոր հնարավորություն է վարչական շրջանի կյանքն աշխուժացնելու, առկա խնդիրների լուծման գործընթացն արագացնելու, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Կարծում եմ, սա իրադարձություն է, որի համար կարելի է շնորհավորել բոլոր էրեբունցիներին:

Կոչ եմ անում բոլորիդ օգտվել ընձեռված հնարավորությունից և ակտիվորեն համագործակցել մեզ հետ:

Էրեբունի Վարչական շրջանի Ղեկավար
Արմեն Հարությունյան

Համերգ Ազատամարտիկների այգում

806-1Հունվարի 28-ին Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում կայացավ տոնական միջոցառում' նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանին: Միջոցառմանը մասնակցում էին հ.3 Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի "Հայաստան" պարային համույթը, "Մուշ" երգի խումբը, ասմունքի խմբի սաները և հ. 194 հիմնական դպրոցի "Էրեբունի" պարային խումբը: 816-2

Գեղեցիկ տոնական միջոցառումը կազմակերպված էր շրջանի բնակիչների համար, որոնք հաճույքով մասնակցեցին տոնական համերգին:

 
Բաժանորդագրվեք նորություններին