Հարգելի բարեկամներ,
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանն այսուհետև ունի իր ինտերնետային կայքէջը: Սա նոր հնարավորություն է վարչական շրջանի կյանքն աշխուժացնելու, առկա խնդիրների լուծման գործընթացն արագացնելու, աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար:
Կարծում եմ, սա իրադարձություն է, որի համար կարելի է շնորհավորել բոլոր էրեբունցիներին:
Կոչ եմ անում բոլորիդ օգտվել ընձեռված հնարավորությունից և ակտիվորեն համագործակցել մեզ հետ:
Էրեբունի Վարչական շրջանի Ղեկավար
Արմեն Հարությունյան
| Գիտելիքի օր |
|
Շատ ընտանիքներում նոր ուսումնական տարին առանձնահատուկ շնորհավորանքի առիթ է, քանզի նրանց փոքրերն առաջին անգամ մտնելու են դպրոց: Վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների առաջին դասարան գնացող 134 աշակերտների համար, հատկապես, սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ էր, քանի որ Երևանի քաղաքապետի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից գրենական պիտույքներ և պայուսակներ էին նվեր ստացել:
|
Գիտելիքի օր

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը շնորհավորում է գիտության ու կրթության գործի նվիրյալներին, ուսուցիչներին և աշակերտներին սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: