Հունվարի 28-ին Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում կայացավ տոնական միջոցառում' նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանին: Միջոցառմանը մասնակցում էին հ.3 Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի "Հայաստան" պարային համույթը, "Մուշ" երգի խումբը, ասմունքի խմբի սաները և հ. 194 հիմնական դպրոցի "Էրեբունի" պարային խումբը: 
Գեղեցիկ տոնական միջոցառումը կազմակերպված էր շրջանի բնակիչների համար, որոնք հաճույքով մասնակցեցին տոնական համերգին: |
|
2012թ. հունվարի 27-ին Էրեբունի վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվել էին տոնական միջոցառումներ ՀՀ Զինված ուժերի կազմավորման հոբելյանական 20-րդ տարեդարձի առթիվ:
Խիստ կարևորելով դեռևս վաղ տարիքից մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը` վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան մասնագետները ապահովել էին Արցախյան պատերազմի ազատամարտիկների մասնակցությունը միջոցառումներին:
Ազատամարտիկները իրենց հերթին պատվոգրեր հանձնեցին Երևանի հ.հ. 64, 70, 71, 72, 73 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին` ՀՀ բանակի 20-րդ տարեդարձի առթիվ:
  72
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
|