2012թ. հունվարի 27-ին Երևանի հ.71 մանկապարտեզում տոնական տրամադրություն էր: Դեռ բակից զգացվում էր տոնական շունչը. ամենուրեք փուչիկներ, եռագույն դրոշներ... Դահլիճը զարդարված էր տոնական շնչով, որովհետև նշվում էր Հայոց բանակի օրը: Երեխաների երգը, պարը, հայրենիքին նվիրված բոցաշունչ խոսքերը հուզեցին և ջերմացրին հյուրերի սրտերը: Միջոցառումը երեխաների մեջ արմատավորեց հայրենասիրության, հպարտության և երախտագիտության զգացում դեպի հայրենիքը, հայոց բանակը, զինվորը: