Խորհրդակցություն

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N 5

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ 15.02.2011Թ. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ

Խորհրդակցությունը վարեց վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյանը.

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժինների պետերը, "Երևան ջուր" ընկերության ներկայացուցիչը, "Վստահելի վերելակ" ՍՊԸ-ի տնօրենը:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը բոլոր բաժինների պետերից պահանջեց, որ բնակիչներին ցուցաբերեն առավել հարգալից վերաբերմունք:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը անդրադարձավ "2010թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին" տարեկան զեկույցին և խորհրդակցությանը ներկա մասնակիցներին հանձնարարեց խստագույն վերահսկողություն սահմանել զեկույցում նշված խախտումները բացառելու ուղղությամբ, և մարդու իրավունքների խախտման ցանկացած փաստի առկայության դեպքում անհապաղ զեկուցել վարչական շրջանի ղեկավարին' համապատասխան ընթացք տալու համար:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Է. Ենոքյանին հանձնարարեց առավել ուշադիր լինել համատիրությունների գործունեության նկատմամբ, վերահսկողություն իրականացնել բազմաբնակարան շենքերի տանիքների, վերելակների վերանորոգման աշխատանքներին: Ա. Խաչատրյանը հանձնարարեց նաև, որպեսզի յուրաքանչյուր համատիրության հավաքագրած գումարն ծախսեն խիստ արդյունավետ, նպատակային և հիմնավորված:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը Է. Ենոքյանին հանձնարարեց տեղումների ժամանակ անմիջապես կատարել փողոցների և մայթերի ձյան մաքրման և անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ բոլոր անհրաժեշտ աշխատանքները:

Ա. Խաչատրյանը Է. Ենոքյանից պահանջեց նաև խիստ հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունը և հողազավթումները բացառելու ուղղությամբ համապատասխան իրավախախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես կազմել արձանագրություն:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը "Վստահելի վերելակ" ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարեց արագ արձագանքել առաջացող բոլոր խնդիրներին հետագա բարդացումներից խուսափելու համար:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյանը, անդրադառնալով բացօթյա առևտուրը կանոնակարգելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Լ. Քոչինյանին հանձնարարեց խախտումներ կատարողների հանդեպ կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Կրթության բաժնի պետին վարչական շրջանի ղեկավարի տեղակալը հանձնարարեց բոլոր ընթացիկ գործերը կատարել ժամանակին և որակով:

Սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Լ. Ղազարյանին հանձնարարվեց հնարավորության սահմաններում աջակցել դիմումատուներին և փորձել լուծում գտնել իրենց հուզող հարցերին:

Ընդհանուր բաժնի պետին հանձնարարվեց, որպեսզի հետևի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ մուտքագրված բոլոր գրությունների, դիմումների ժամանակին և պատշաճ որակով կատարմանը, բացառել բովանդակային առումով ձևական բնույթ կրող, թերություններով և ոչ պատշաճ ձևով ժամկետանց պատասխանները:

Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման

մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ

Է. Ենոքյանին

Հսկողական 1

Ներկայացնել տեղեկատվություն վարչական շրջանի տարածքում արտաքին լուսավորության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին.

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Հսկողական 2

Ներկայացնել տեղեկատվություն վարչական շրջանի տարածքում

էլեկտրասնուցման ընդհանուր վիճակի մասին.

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Հսկողական 3

Ներկայացնել տեղեկատվություն վարչական շրջանի տարածքում աղբահանության և սանմաքրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Հսկողական 4

Ներկայացնել վարչական շրջանի տարածքում ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաև իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների մասին տեղեկատվություն:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Հսկողական 5

Զեկուցել թափառող կենդանիների դեմ պայքարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ցուցաբերել հետևողական մոտեցում և յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել թվային տվյալներ:

Հսկողական 18

Ներկայացնել տեղեկատվություն ձյան մաքրման, ճանապարհների լիարժեք անցանելիության և անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ կատարած աշխատանքների վերաբերյալ:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

"Երևան ջուր" ընկերության Էրեբունի մասնաճյուղի տնօրեն

Ա. Եղիկյանին

Հսկողական 6

Յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել տեղեկատվություն վարչական շրջանի տարածքում ջրամատակարարման ընդհանուր վիճակի մասին:

"Վստահելի վերելակ"  ՍՊԸ-ի տնօրեն

Ս. Հակոբյանին

Հսկողական 7

Զեկուցել բազմահարկ շենքերի վերելակների վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ

Լ. Քոչինյանին

Հսկողական 8

Ներկայացնել փողոցներում ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Հսկողական 9

Ներկայացնել վարչական շրջանի տարածքի առևտրի օբյեկտներում ժամկետանց սննդի հայտնաբերման և արգելման ուղղությամբ տարած աշխատանքների, ինչպես նաև վարչական իրավախախտումների դեպքում կազմված արձանագրությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Հսկողական 10

Ներկայացնել "Էրեբունի մաքրություն" ՍՊԸ-ի և Էրեբունի վարչական շրջանի առևտրի օբյեկտների հետ կնքած պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Հսկողական 21

Գործող փակ շուկաների տնօրենների հետ քննարկել շուկաների ներսում անհրաժեշտ պայմաններ, սանիտարական պատշաճ վիճակ ապահովելու, ինչպես նաև շուկաների արտաքին տեսքը կարգի բերելու հարցերը:

Կատարման ժամկետը' 20.02.2011թ.

Ֆինանսական բաժնի պետ

Ա. Սարգսյանին

Հսկողական 11

Ներկայացնել տեղեկատվություն գույքահարկի և հողի հարկի վճարումների վիճակի մասին:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ

Հ. Բաբայանին

Հսկողական 12

Յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել տեղեկատվություն հողի վարձավճարների հավաքագրման վերաբերյալ:

Հսկողական 13

Գույքահարկի և հողի հարկի գծով ժամկետանց պարտքեր ունեցող անձանց ուղարկել ծանուցագրեր և ներկայացնել տեղեկատվություն դրանց քանակի վերաբերյալ:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Իրավաբանական բաժնի պետ Գ. Գևորգյանին և

Ֆինանսական բաժնի պետ Ա. Սարգսյանին

Հսկողական 14

Ներկայացնել տեղեկատվություն վարչական իրավախախտումների գործերով հանձնաժողովում քննարկված արձանագրությունների արդյունքների և գանձված գումարների չափի վերաբերյալ:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Իրավաբանական բաժնի պետ

Գ. Գևորգյանին

Հսկողական 15

Ներկայացնել տեղեկատվություն գույքահարկի և հողի վարձավճարների պարտքեր ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ դատարան ներկայացվող հայցերի վերաբերյալ:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ

Ի. Դավթյանին

Հսկողական 16

Ներկայացնել տեղեկատվություն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների      մասին:

Կատարման ժամկետը' յուրաքանչյուր շաբաթ

Ընդհանուր բաժնի պետ

Է. Չալդարյանին

Հսկողական 22

Խիստ հսկողություն սահմանել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ մուտքագրված փաստաթղթերին /գրություններ, դիմումներ և այլն/ և հետևել դրանց ժամանակին, պատշաճ ձևով պատասխանելու գործընթացին:

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ'                      Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կազմեց' Է. Չալդարյան