2010 - 2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ


ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ  ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Sasuntsi_DavitԷրեբունի վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին:

Էրեբունի վարչական շրջանը զբաղեցնում է 4880 հա տարածք, փողոցների երկարությունը'  112057մ, փողոցների մակերեսը' 2 մլն 375 հազ. 500 քմ: 

Վարչական շրջանի տարածքով անցնում են Գետառ, Ջրվեժ և  Ողջաբերդ գետերը:

Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք, Արին-բերդ բլրի շուրջը։ Այն ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում։ Միջնաբերդն ունեցել է որոշակիորեն արտահայտված երեք հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական։

Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանդիպելով հանգուցվում են երկու հինավուրց մշակույթներ՝ ուրարտական և աքեմենյան-իրանական։ Մյուս կողմից Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել։

Էրեբունիում կյանքը շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանկակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով' Էրեբունի, Երևու, Երևան։

Տարածքն առավել արժևորվում է  "Էրեբունի՚" պատմահնագիտական արգելոց-թանգարանի գոյությամբ: Երևանի հարավարևելյան արվարձանում' Արինբերդ բլրի ստորոտին 1968թ. կառուցված  "Էրեբունի՚" պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է նույն տարվա հոկտեմբերի 20-ին' Երևանի 2750-ամյա հոբելյանի տոնակատարության օրը: Արգելոց-թանգարանը ներկայացնում է մ.թ.ա. 782թ. հիմնադրված Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը:

Բացօթյա թանգարանը զբաղեցնում է ավելի քան 2 հա տարածք: Այն ներկայացնում է ռազմական, տնտեսական ու կրոնական համալիրների ամբողջություն: Դրանց մեծ մասը հողազերծվել է 1960-ականների վերջին կատարված պեղումների ժամանակ:

Ցուցասրահներում ներկայացված են Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի և Երևանի մ. թ. ա. VIII դ. ուրարտական դամբարանի պեղումներից հայտնաբերված բարձրարվեստ նյութեր: Դրանց մեջ հատկապես առանձնանում են կարմիր անգոբապատ ցլագլուխ և առյուծագլուխ կավանոթները, Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտը, Էրեբունիի որմնանկարների հատվածները, արծաթե եղջրագավաթները և այլ արժեքներ:

Ցուցադրության օրգանական շարունակությունն է կազմում Արինբերդ բլրի գագաթին պեղված միջնաբերդն իր պալատական, կրոնական ու տնտեսական շինություններով: Այստեղ է գտնվում նաև հուշարձանի ամենակարևոր գտածոն' Էրեբունի քաղաքամրոցի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը: Այն հնամենի Էրեբունի - Երևանի անձնագիրն է:

Թանգարանային հավաքածուի բացառիկ արժեքները բազմիցս ցուցադրվել են Լուվրում (Ֆրանսիա), Մետրոպոլիտեն թանգարանում (ԱՄՆ), Էրմիտաժում (Ռուսաստան), Բրիտանական թանգարանում(Մեծ Բրիտանիա) և հանրահայտ այլ մշակութային օջախներում:

Էրեբունին մինչ վարչական շրջան դառնալը 1939թ. հուլիսի 20-ից եղել է Մոլոտովյան շրջան, իսկ տեղական իշխանության մարմինը' Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Մոլոտովյան շրջսովետ:

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1957թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով Մոլոտովյան շրջանը վերանվանվել է Լենինյան շրջանի: Իսկ Լենինյան ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը' նախագահության 1961թ. նոյեմբերի 13-ի հրամանագրով Լենինյան շրջանը վերանվանվել է Օրջոնիկիձեի շրջանի:

ՀՀ վարչապետի 23.02.1996թ. որոշումով շրջխորհրդի գործկոմները լուծարվել են և 04.03.1996թ. որոշումով ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի Էրեբունու (տարածքային) բաժինը, 1997թ.-ից՝ Էրեբունու թաղապետարանը (թաղային համայնք) 2008թ. դեկտեմբերի 28-ին ընդունված  "Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚" ՀՀ օրենքի համաձայն' դարձել է Էրեբունի վարչական շրջան:


ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ժողովրդագրություն

Վարչական շրջանի բնակչությունը կազմում է մոտ 120.6 հազ. մարդ' այդ թվում 46.7 տոկոս տղամարդիկ և 53.3 տոկոս կանայք, ծնվածների թիվը 2008թ. 1828: /Հավելված 2/

Վարչական շրջանի տարածքում գործում են հանրապետական նշանակության "ՙԷրեբունի՚" և"ՙԳրիգոր Նարեկացի"՚ բժշկական կենտրոնները, որոնք ընդգրկում են 2 ծննդատուն, 6 ամբուլատոր պոլիկլինիկա: Վարչական շրջանում գործում է 22 հանրակրթական դպրոց, 13 մանկապարտեզ, 37 արդյունաբերական ձեռնարկություն, 15 շինարարական կազմակերպություն, 20 տրանսպորտային ձեռնարկություն, առևտրայի և սպասարկման 700-ից ավելի փոքր ու միջին օբյեկտ: /Հավելված 3/

ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Էրեբունի վարչական շրջանում մեծ է անապահով, ուշադրություն և հոգատարություն պահանջող բնակիչների թիվը:

Հիմնական և մասնակի նորոգման ու բարելավման կարիք ունի վարչական շրջանին պատկանող ճանապարհային ցանցը' 41.5 կմ երկարությամբ: Այս ոլորտի հետ կապված բարդությունը պայմանավորված է  սողանցքային տարածքների մակերեսի մեծությամբ, որի հետևանքով ավելանում են ոչ միայն վթարային շենքերի, այլ նաև ճանապարհների վթարային հատվածների թիվը: Ուստի, 2010-2013թթ. ճանապարհների ընթացիկ վերանորոգման ծավալը կկազմի  մոտ /100000ք/մ/: Ասֆալտապատման աշխատանքներ կկատարվեն վարչական շրջանի ավելի քան 50 փողոցներում: 8 մլն դրամ հատկացումով կվերանորոգվեն ճանապարհների շուրջ 400ք/մ մակերես կազմող հենապատերը:

Սանիտարական մաքրման աշխատանքների համար նախատեսվում է ծախսել 1մլրդ. 535  մլն դրամ: Կոնտեյներային եղանակով աղբահանության կազմակերպման համար անհրաժեշտ է ձեռք բերել ավելի քան 200 կոնտեյներ, որի համար կտրամադրվի 6 մլն դրամ: Կկազմակերպվեն ոչ միայն սանիտարական մաքրման շաբաթօրյակներ ու միամսյակներ, այլև շարունակական աշխատանքներ' ներգրավելով վարչական շրջանի հիմնարկ-ձեռնարկություններն և ազգաբնակչությանը:

Ջրային կառույցների պահպանման և շահագործման, այդ թվում նաև' հեղեղատար ցանցի և գետերի հուների /5200-5400խ/մ/ մաքրման ամենամյա աշխատանքները կատարելու նպատակով նախատեսվում է 68 մլն դրամ:

Շրջակա միջավայրի, մարդու կենսագործունեության համար առավել վճռական դեր խաղացող գործոններից մեկը կանաչ զանգվածի առկայությունն է: Բնապահպանական այս կարևոր գործոնը կարգավորելու համար նախատեսվում է վերականգնել և ընդլայնել վարչական շրջանի կանաչ տարածքները /Էրեբունի արգելոց թանգարանի այգին, կենտրոնական փողոցներին հարող կանաչ տարածքները/, որի համար անհրաժեշտ է վերականգնել ոռոգման ցանցի 60-70%-ը:

ՙ"Վարդավառ" և "Տնկարան"  (Ազատամարտիկների՚) զբոսայգիները նախատեսվում է համալրել ժամանցի ժամանակակից միջոցներով'  վարչական շրջանի բնակչության հանգիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: 2010-2013թթ. կանաչ տարածքների պահպանման և նոր կանաչ գոտիների ստեղծման, այդ թվում' ոռոգման ցանցի /11500գ/մ/ նորոգման, ծառատունկի /4000 հատ/, այգիների ընթացիկ նորոգման և այգու շատրվանների նորոգման նպատակով նախատեսվում է 401 մլն դրամ:

Շարունակվելու են վարչական շրջանի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերանորոգման և շահագործման աշխատանքները: Այդ ուղղությամբ 2010-2013թթ. նախատեսվում է փողոցների և բակերի լուսավորության ցանցի շուրջ 50000գ/մ նորոգում և շահագործում' 322 մլն դրամ ֆինանսավորմամբ:

Վարչական շրջանի բնակչության կենսապահովման կարևորագույն խնդիրներից է նաև ջրամատակարարումը: Կշարունակվեն Նոր Արեշ, Սարի Թաղ, Բութանիա թաղամասերն ինքնահոս ճանապարհով ջրամատակարարման շուրջօրյա գրաֆիկով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վարչական շրջանի բնակֆոնդի պահպանման և շահագործման ուղղությամբ 2010-2013թթ. նախատեսվում  է հիմնական վերանորոգման ենթարկել շենքերի և շինությունների հարթ և թեք լանջավոր տանիքները /15000ք/մ - 84 մլն դրամ/, ապակեպատել շենքերի մուտքերն ու աստիճանավանդակները' /450 ք/մ/ - 2 մլն դրամ, նորոգել մուտքերը  /3000ք/մ - 12.7 մլն դրամ/, ջրագծերն ու կոյուղագծերը' /7000գ/մ - 24.8 մլն դրամ/, նորոգել վերելակները'  42 մլն դրամ:

Մեծ ուշադրություն է դարձվելու բակային տարածքների բարեկարգման, նորոգման /8700ք/մ - 42 մլն դրամ/, ինչպես նաև խաղահրապարակների կառուցման և նորոգման աշխատանքներին' 71 մլն դրամ:

Մշակույթի, կրթության և սպորտի բնագավառում նույնպես բավական անելիքներ կան: Առաջնահերթ պետք է նորոգվեն նախադպրոցական շենքերը և տանիքները /19000 ք/մ - 118 մլն դրամ/:

Ավելացվելու է մսուր-մանկապարտեզների մեկ երեխայի հաշվով սննդի օրական բյուջետային ծախսը, բարձրացվելու է սննդի որակը և կալորիականությունը:  2010-2013թթ.  վարչական շրջանում կկազմակերպվեն ազգային-եկեղեցական տոներին նվիրված, ինչպես նաև մշակութային, սպորտային 66 միջոցառում /86.0 մլն դրամ/, այդ թվում Մայրության և գեղեցկության տոնին, Զատկի տոնին, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, Ծաղկազարդին, Հաղթանակի և Խաղաղության օրվան, "Վերջին զանգ՚"-ին, "Վարդավառ՚"-ին, Գիտելիքի օրվան, Հայաստանի պետական անկախության, Էրեբունի-Երևան տոնին, Ամանորին և այլ տոներին նվիրված միջոցառումները:

Էրեբունի վարչական շրջանում մեծ աշխատանքներ են տարվելու բնակչության առևտրի և կենցաղային սպասարկման որակը բարձրացնելու նպատակով, Էրեբունի զանգվածում, Վարդաշենում, կայարանամերձ հրապարակում կազմակերպվում են գյուղմթերքների վաճառքի շուկաներ: Վաղուց հնացած առևտրի կրպակները փոխարինվում են նորաոճ, ժամանակակից կրպակներով ու խանութներով: Մեծ ուշադրություն է դարձվելու  փողոցային առևտուրն ի սպառ վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում հարկ է, որ տեղական իշխանությունները իրենց հնարավորությունների չափով նեցուկ կանգնեն բնակչության սոցիալապես անապահով խավերին: Նախատեսվում է կազմակերպել տարբեր կարգի օգնություններ զոհված և վիրավոր ազատամարտիկների, բազմազավակ անապահով ընտանիքներին, Հայրենական պատերազմի վետերաններին, միայնակ տարեցներին և բնակչության սոցիալապես անապահով այլ խավերին:

2010 -2013թթ.  սոսցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսվում է 51.5 մլն. դրամ հատկացնել հարազատ չունեցող մարդկանց թաղման, նյութապես կարիքավոր ընտանիքների միանվագ օգնության, նաև բուժման ծախսերի նպատակով:

Նշված տարիներն վարչական շրջանում դեռատիզացիոն ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 12.5 մլն դրամ:


ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

Էրեբունի վարչական շրջանի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը վարչական շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծությունն է և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական և մարդկային հնարավորությունների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթը, որը նախատեսում է 2010-2013թթ. կտրվածքով վարչական շրջանի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը և նպատակային բյուջետավորման գործընթացի իրականացումը:

Առաջիկա տարիներին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ռազմավարական քաղաքականությունը  պետք է ուղղված լինի հետևյալ խնդիրների լուծմանը'

  • իր իրավասության շրջանակում պաշտպանել վարչական շրջանի բնակչության  իրավունքներն ու օրինական շահերը.

  • միջոցներ ձեռնարկել սոցիալապես անապահով խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ.

  • վարչական շրջանի տարածքում  նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը.

  • վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների շրջանակներում կայացրած որոշումներով խթանել տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի իրականացմանը, նպաստել ու օժանդակել վարչական շրջանում նրանց առավել արդյունավետ գործունեության ծավալմանը.

  • ձեռք բերելով նոր մեքենաներ և սարքավորումներ, բարելավել վարչական շրջանի բնակավայրերի սանիտարական մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները.

  • պահպանել և վերականգնել վարչական շրջանի կանաչ տարածքները.

  • իրականացնել վարչական շրջանի տարածքների, բակերի բարեկարգման, ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ.

  • աջակցություն ցուցաբերել վարչական շրջանի տարածքում գտնվող համատիրություններին' բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով.

  • անմիջական վերահսկողություն  իրականացնել հողերի, շենքերի և շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետական հատակագծային առաջադրանքների,  քաղաքաշինական պահանջների նկատմամբ.

  • կրթության, մշակույթի և երիտասարդության հետ աշխատանքների բնագավառում աջակցել արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.

  • նպաստել վարչական շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնել նոր սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծել հանգստի գոտիներ.

  • օրենքով սահմանված կարգով կազմակերպել գույքահարկի ու հողի հարկի գանձումը, ինչպես նաև կազմակերպել տեղական տուրքերի և վճարների, վարչական շրջանի սահմաններում գտնվող' վարչական շրջանի և պետական սեփականություն համարվող  գույքի  վարձավճարների գանձումը.

  • վարչական շրջանի ղեկավարի լիազորությունների շրջանակներում կիրառել համապատասխան միջոցներ հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ:

Վարչական շրջանի թույլ կողմերը

  • Վերանորոգման կարիք են զգում համայնքի տարածքում գտնվող նախադպրոցական հաստատությունների շենքերը և տանիքները.

  • վարչական շրջանը սպասարկող ջրմուղ-կոյուղու ներքին և արտաքին ցանցը.

  • շատ են կապիտալ և մասնակի վերա¬նորոգման ենթակա բնակելի մասնավոր տնատիրությունները, շենքերն ու շինությունները.

  • անհրաժեշտ է բարելավել  փողոցների արտաքին լուսավորության ցանցը.

  • վարչական շրջանում մեծ թիվ են կազմում միայնակ թոշակառուները,  սոցիալապես  անապահով ընտանիքները, ցածր եկամուտ  ունեցողները.

  • վարչական շրջանի տարածքում գտնվող համատիրությունների համակարգը  զգալի աջակցության և բարեփոխումների կարիք է զգում:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ,  ՄՇԱԿՈՒՅԹ,  ՍՊՈՐՏ

Մշակույթի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն ուղղված է մշակութային ժառանգության պահպանմանն ու փոխանցմանը  հետագա սերունդներին, գեղարվեստական-ստեղծագործական գործունեությանն աջակցելուն, բնակչության առողջության և աշխատունակության պահպանմանը նպաստելուն:

Վարչական շրջանի տարածքում գործում է' 22 հանրակրթական դպրոց, 13 մանակապարտեզ, 4 գրադարան, 1 Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, 1 մարզադպրոց:

Մշակույթի ոլորտում 2010- 2013թթ. վարչական շրջանի ղեկավարի հիմնական խնդիրներն են'

  • կազմակերպել գրադարանների, կրթական և մշակութային այլ ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը, աջակցել դրանց կառուցման, շահագործման և նորոգման աշխատանքներին.

  • առաջնային և հրատապ համարել ՄՊՍԿ-ի  համերգային դահլիճի նորոգումը, պատուհանների և դռների վերանորոգումը, շենքի ջեռուցումը, նոր խմբերի ձևավորումը /համակարգչային դասընթացներ, սպորտային խմբեր, վարսահարդարի մասնագիտության ուսուցում/:

Վարչական շրջանի  տարածքում գտնվող գրադարաններին աջակցել հետևյալ հարցերում'

  • գրքային ֆոնդի համալրման.

  • պարբերեկան մամուլի բաժանորդագրման.

  • համակարգիչներ ձեռքբերելու.

  • մանկապարտեզ-գրադարան-դպրոց կապն ամրապնդելու.

  • գրական ցերեկույթներ, ասմունքի երեկոներ, պոեզիայի ժամեր կազմակերպելու.

  • դպրոցների հետ համատեղ' անվանի գրողների, դերասանների, հայտնի հասարակական գործիչների կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառումներ անցկացնելու.

  • Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման հարցերում:

Վարչական շրջանի տարածքում գտնվող նախադպրոցական հաստատություններին օժանդակել հետևյալ հարցերում'

  • մանկապարտեզների կապիտալ վերանորոգման.

  • նախադպրոցական ոլորտի մանկավարժների որակավորման բարձրացման.

  • ջեռուցման համակարգի անցկացման' /բացի 90, 291 մանկապարտեզներից, որտեղ խնդիրը լուծված է/ .

խաղահրապարակների բարեկարգման.

  • բուժկաբինետի վերանորոգման, ժամանակակից սարքավորումների ձեռքբերման' /բացի 203 մանկապարտեզից, որտեղ խնդիրը լուծված է/ .

  • համակարգիչների ձեռքբերման, ժամանակակից տեխնիկական սարքավորումներով համալրման.

  • երեխաների համար ամառային հանգիստ-ճամբարի կազմակերպման հարցերում:

Վարչական շրջանի տարածքում գործող մարզադպրոցին օժանդակել հետևյալ հարցերում'

  • վերանորոգման աշխատանքների կատարման.

  • խաղադաշտի վերանորոգման աշխատանքների համար համապատասխան միջոցների տրամադրման.

  • գազիֆիկացման.

  • համապատասխան գույք և օժանդակ սարքավորումներ /համակարգիչ/ ձեռք բերելու.

  • մարզիկների համար մարզահագուստ ձեռք բերելու.

  • բժշկական գործիքներ և դեղորայք ձեռք բերելու.

  • համապատասխան մարզական գրականություն ձեռք բերելու.

  • հնարավորության սահմաններում մարզիկների ամառային հանգիստը սպորտային բազաներում անցկացնելու.

  • մարզական խաղերի և տարբեր սպորտային մրցաշարերին մասնակցության գործում:

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակը բնակչության առողջության պահպանությանն ուղղված խնդիրներն են:

Առողջապահության ոլորտում 2010-2013թթ. վարչական շրջանի տարածքում նախատեսվում է աջակցել'

  • բնակչության առողջությանն ուղղված միջոցառումների բարելավմանը.

  • բնակչության պոլիկլինիկական սպասարկմանը.

  • բնակչության շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացմանը.

  • բնակչությանն առողջացման ծրագրերին' ՙԱռողջ կենսաձև՚, ՙՊայքար ծխելու և հարբեցողության դեմ՚ և այլն.

  • բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, վարակի տարածման կանխարգելմանը:

Համագործակցել'

  • առողջապահական մարմինների հետ' սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացման գործում.

  • Կարմիր խաչի ուսումնադաստիարակչական կենտրոնի հետ' արտակարգ իրավիճակներում առաջին օգնության կազմակերպման դասընթացներ կազմակերպելու գործում:

Ծրագրվում է նաև

  • վարչական շրջանի' տեսողության հետազոտման կարիք ունեցող  անապահով բնակիչների աչքերի ստուգում' շրջանի տարածքում գործող բուժհիմնարկների միջոցով.

  • աջակցություն հաշմանդամ կարիքավոր բնակիչներին' սայլակների տրամադրման հարցում.

  • վարչական շրջանի անապահով բնակիչների անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցում' շրջանի տարածքում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկաների միջոցով:


ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերլուծական համեմատությունը ցույց է տվել, որ նախորդ տարիների ընթացքում  բնակչությանը հուզել է բարեգործական ճաշարանի, դրամական օգնության, գույքահարկի զիջման, ձմռան վառելիքի, բուժ. օգնության և սոցիալական բնույթի այլ խնդիրներ:

Այդ պատճառով 2010-2013թթ. նախատեսվում է առանձնակի ուշադրություն դարձնել բարեգործական ճաշարանի գործարկմանը, գույքահարկի զիջման հարցում բնակչության անապահով խավերին աջակցելու, զոհված ազատամարտիկների, բազմազավակ ընտանիքների, միայնակ թոշակառուների, հաշմանդամների, պատերազմի մասնակիցների բուժման և նրանց ֆինանսական օգնության տրամադրման կենսական նշանակություն ունեցող հարցերին:

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2010-2013թթ. վարչական շրջանի տարածքում նախատեսվում է'

  • նպաստել պետական քաղաքականության և որոշակի ռիսկերին դիմագրավելու կամ կարիքներ հոգալու հնարավորությունների ընդլայնմանն ու դրանց կարգավորման նվազեցմանը.

  • բնակչության խոցելի խմբերին սոցիալական կյանքում ներգրավվելու դժվարությունների հաղթահարմանը.

  • ծնողազուրկ երեխաների սոցիալական օժանդակությանն ու պաշտպանությանը.

  • սոցիալական մեկուսացվածության վերացմանը' խոցելի բնակչությանն ուղղված ծրագրերի միջոցով.

  • համապատասխան հիմքերի առկայության դեպքում' սոցիալապես խոցելի առանձին խմբերի սոցիալական կարիքների բավարարմանը:

Գործազուրկներին աշխատանքով ապահովելու նպատակով նախատեսվում է'

  • վարչական շրջանի տարածքում նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը.

  • համագործակցելով ՀՀ զբաղվածության կենտրոնի հետ' բնակչությանն առավել մասնակից դարձնել և ընդգրկել զբաղվածության ծրագրերում:

Ծրագրվում է'

  • 2010-2013թթ. նախատեսել 51.5 մլն դրամ' հարազատ չունեցող մարդկանց թաղման, նյութապես կարիքավոր ընտանքներին միանվագ օգնության, բուժման ծախսերի նպատակով.

  • վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների պատանիների և երիտասարդների համար անվճար օտար լեզվի և համակարգչային դասընթացների կազմակերպում.

  • վարչական շրջանի  ծնողազուրկ և անապահով ընտանիքների 7-13 տարեկան 60-ից ավելի երեխաների ամառային հանգստի կազմակերպում'  ճամբարում:


ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ

Առևտրի և սպասարկման տարածքային կազմակերպումն իր մեջ ներառում է      հարցերի  լայն շրջանակ, այդ թվում'

  • կազմակերպել առևտրի և սպասարկումների օբյեկտների տեղաբաշխումը  վարչական շրջանի տարածքում' ուշադրություն դարձնելով նրանց հեռավորությանը կանգառներից, համապատասխանությանը փողոցի արտաքին  տեսքին.

  • շինանյութի, հեղուկ գազի, վառելիքաքսայուղերի, կոշտ վառելիքի և գյուղատնտեսական մթերքների վաճառքը  համապատասխանացնել մշակված և հաստատված առևտրի կանոններին.

  • արգելել փողոցային ապօրինի առևտուրը, ինչպես նաև անօրինական կրպակ-տաղավարների տեղադրումը.

  • ապամոնտաժել կամ արդիականացնել տարածքում գտնվող  չօգտագործվող, լքյալ և հնաոճ տեսք ունեցող ժամանակավոր կրպակ-տաղավարները.

  • կանոնակարգել բացօթյա առևտուրը.

  • բնակչության առևտրի և կենցաղային սպասարկման որակը բարձրացնելու նպատակով' Էրեբունու զանգվածում, Վարդաշենում, կայարանամերձ հրապարակի մերձակայքում կազմակերպել գյուղմթերքների վաճառքի շուկաներ:


ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ  ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ   ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ

Վարչական շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն ոլորտներից է, որն իր մեջ ընդգրկում է փողոցների և բակերի բարեկարգման, տարածքների սանիտարական մաքրման և աղբահանության, կանաչապատման և վարչական շրջանը  բարեկեցիկ  դարձնելուն ուղղված այլ աշխատանքներ:

2010 - 2013թթ. ընթացքում ոլորտում իրականացվելու են'

  • վարչական շենքերի պահպանման աշխատանքներ.

  • ճանապարհների ընթացիկ նորոգման և բարեկարգման աշխատանքներ.

  • սանմաքրման և աղբահանության աշխատանքներ.

  • կանաչ տարածքների պահպանման և կանաչապատման աշխատանքներ.-

  • այգիների ընթացիկ նորոգման աշխատանքներ.

  • ոռոգման ցանցերի, պոմպակայանների ընթացիկ նորոգման աշխատանքներ.

  • հուշարձանների պահպանման աշխատանքներ.

  • արտաքին լուսավորության ցանցի վերանորոգման աշխատանքներ.

  • դեռատիզացիոն աշխատանքներ /մասնավոր տնտեսությունների համար/.

  • շենքերի, շինությունների տանիքների, աստիճանավանդակների ընթացիկ նորոգման աշխատանքներ.

  • վերելակների ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Վարչական շրջանի բնակֆոնդի պահպանման և շահագործման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները'

  • ամրացնել  վթարային շենքերը և վթարային կախովի պատշգամբները, վերանորոգել թեք և հարթ տանիքները.

  • բարեկարգել  բակային տարածքները, այդ թվում' ասֆալտապատել, նորոգել ոռոգման ցանցեր, կառուցել  խաղահրապարակներ.

  • ապակեպատել շենքերի մուտքերն ու աստիճանավանդակները.

  • իրականացնել այլ աշխատանքներ:


ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչական շրջանը  պետական համակարգի ժողովրդավարական հիմքն է: Այն բնակիչների հանրություն և վարչատարածքային միավոր է, որի սահմաններում  իրականացնում են տեղական ինքնակառավարում:

Վարչական շրջանի բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով կազմակերպվում են վարչական շրջանի ղեկավարի  ընդունելության օրեր, որի շնորհիվ բնակչությանը հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իրենց հուզող հարցերը և մասնակցելու վարչական շրջանի կառավարմանը:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում վարչական շրջանի բնակիչների համար կազմակերպվում է'

  • իրավախորհրդատվական աշխատանք' աջակցելով քաղաքացիների իրավունքների, օրինական շահերի և սեփականության' օրենքով սահմանված պաշտպանության իրականացմանը.

  • բնակչության շրջանում իրականացվում է նորմատիվ և այլ իրավական ակտերի, փաստաթղթերի և տեղեկությունների պարզաբանում.

  • աջակցություն է ցուցաբերվում վարչական շրջանի տնտեսական և սոցիալական խնդիրների, ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:


Հավելված 1

Էրեբունի վարչական շրջանը զբաղեցնում է 4880 հա տարածք, որից'

հ/հ

 

 

 

 

գյուղատնտեսական նշանակության հողեր

1581.2 հա

 

 

բնակավայրի հողեր 

1733.4 հա

 

 

արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր  


664.9 հա

 

 

էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր 

128.1 հա

 

 

հատուկ պահպանվող տարածքների հողեր   

163.9 հա

 

 

հատուկ նշանակության հողեր 

75.8 հա

 

 

անտառային հողեր

494.3 հա

 

 

ջրային հողեր      

38.4 հա

 

 

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողեր  

896.7 հա

 

 

իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողեր  

474.2 հա

 

 

պետական սեփականության հողեր

 

3909.1 հա

 


Հավելված 2

Վարչական շրջանի բնակչությունը կազմում է մոտ 120.6 հազ. մարդ:

հ/հ

 

 

 

 

շրջանի բնակչությունը կազմում է մոտ

120.6 հազար մարդ

 

 

աշխատունակների թիվը մոտ

73 հազար մարդ

 

 

զբաղվածների թիվը մոտ

42 հազար մարդ

 

 

զբաղվածության կենտրոնում գրանցված գործազուրկների թիվը

3410 մարդ

 


Հավելված 3

հ/հ

Վարչական շրջանի տարածքում գործում են'

թվաքանակը

 

 

"ՙԷրեբունի՚" բժշկական կենտրոնը     

1

 

 

ՙ"Գրիգոր Նարեկացի՚" բժշկական կենտրոնը

1

 

 

ծննդատուն   

2

 

 

ամբուլատոր պոլիկլինիկա

6

 

 

հանրակրթական դպրոց     

22

 

 

մանկապարտեզ      

13

 

 

գրադարան   

4

 

 

մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն       

1

 

 

մարզադպրոց           

1

 

 

արդյունաբերական ձեռնարկություն        

37

 

 

շինարարական կազմակերպություն         

15

 

 

տրանսպորտային ձեռնարկություն          

20

 

 

առևտրայի և սպասարկման փոքր ու միջին օբյեկտ      

1000-ից ավելի